Որ պատգամավորն ինչու փոխեց իր դիրքորոշումը երկրի համար բախտորոշ նշանակություն ունեցող օրենսգրքի քվեարկության պահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ արտահերթ նիստում երրորդ ընթերցմամբ քննարկվեց և քվեարկության դրվեց ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը։ ԸՕ նախագծին կողմ քվեարկեց 102, դեմ՝ 17, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:

Դեմ քվեարկած պատգամավորներն են` Էդմոն Մարուքյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Թևան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, Հեղինե Բիշարյանը, Լևոն Դոխոլյանը, Մհեր Շահդելյանն ու Իշխան Խաչատրյանը: Իսկ ձեռնպահ քվեարկած պատգամավորներն են` Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և Վահան Կարապետյանը: Իսկ մինչ քվեարկությունը նիստերի դահլիճում եղել, սակայն քվեարկությանը չեն մասնակցել պատգամավորներ Լյովա Խաչատրյանն ու Կարեն Կարապետյանը:

Համեմատելով նախագծի երկրորդ ընթերցման հետ, որը տեղի էր ունեցել մայիսի 17-ին, հետաքրքիր պատկերի ենք ականատես լինում: Նախ նշենք, որ երկրորդ ընթերցմամբ քվեարկության ժամանակ կողմ ձայների քանակը համեմատաբար քիչ է եղել, քանի որ պատգամավորներից շատերն Արցախում էին, չնայած նրանցից մի քանիսին «բերման» էին ենթարկել ԱԺ: Նախորդին դեմ էր քվեարկել Վարդան Օսկանյանը, ով այս անգամ նիստին չէր մասնակցում: Այն ժամանակ դեմ էր քվեարկել նաև Տիգրան Ուրիխանյանը, ով ի զարմանս շատերի, այսօր քվեարկեց կողմ. հետաքրքիր է միայն խմբագրական բնույթի արված փոփոխություններն ինչու ստիպեցին պատգամավորին այս անգամ կողմ քվեարկել:




Լրահոս