ԱԺ-ում շարունակվում է արատավոր պրակտիկան. պատգամավորները քվեարկել են ուրիշի փոխարեն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ արտահերթ նիստում երրորդ ընթերցմամբ քննարկվեց և քվեարկության դրվեց ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը։ ԸՕ նախագծին կողմ քվեարկեց 102, դեմ՝ 17, ձեռնպահ՝ 3 պատգամավոր: Ինչպես և շատ այլ դեպքերում, այս անգամ ևս պատգամավորները քվեարկել են միմյանց փոխարեն. դա կարծես թե ավանդույթ է դարձել:

Ըստ պաշտոնական տեղեկատվության` նախագծին կողմ է քվեարկել գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ով վստահաբար այսօր ԱԺ չէր եկել: Ինչպես հայտնի է` ԱԺ դահլիճում գեներալի մի կողքին նստում է նրա անբաժան ընկեր Սեյրան Սարոյանը, իսկ մյուս կողքին` Գարեգին Նուշիկյանը. մնում է գուշակել` ով է եղել գեներալի փոխարեն քվեարկած պատգամավորը:

images

Պարզվում է` այսօր քվեարկել են նաև պատգամավոր Ռուբեն Գևորգյանի փոխարեն, ով ևս այսօր խորհրդարանում չի եղել, հետևաբար չէր կարող մասնակցել որևէ քվեարկության: Գևորգյանի կողքին խորհրդարանում նստում է պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը, ով այսօր մասնակցել է նիստին, քվարկել իր փոխարեն և որոշել քվեարկել իր կողքին նստողի փոխարեն:

photo (3)

Այսօր քվեարկություն է եղել նաև պատգամավոր Աբրահամ Մանուկյանի փոխարեն, ում վերջին անգամ ԱԺ-ում տեսել են երևի թե ամիսներ առաջ, երբ դեռ չէր խորացել իր և ԲՀԿ-ի մի քանի անդամների հետ լարված հարաբերությունները: Մանուկյանի մի կողքին ԱԺ-ում նստում է կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, մյուս կողքին` Վահագն Մախսուդյանը: Թերևս պարզ է, թե ով է քվեարկել Մանուկյանի փոխարեն:

photo (2)

Սրանք միայն ուրիշի փոխարեն այն քվեարկություններն են, որոնք ֆիքսել է ArmLur.am-ը:




Լրահոս