Ուղղակի կոռուպցիային չափ կա, կոռուպցիային մոտեցում կա. ի՞նչ է պատրաստվում անել Գաբրիել Գյոզալյանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 12-ին ՀՀ կառավարության նիստի մեկնարկին Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի մասին: Որտեղ է թաքնված կոռուպցիան, որ կառավարությունն այսքան տարի փնտրում է, սակայն այդպես էլ չի կարողանում գտնել: ArmLur.am-ն այս հարցի շուրջ զրուցեց Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյան

-Պարո՛ն Գյոզալյան, ըստ Ձեզ՝ որտե՞ղ է թաքնվել կոռուպցիան, որ կառավարությունում չեն կարողանում որեւէ կերպ գտնել:

-Գիտեք ինչ, այդ կոռուպցիա հասկացողությունը աշխարհի բոլոր երկրներում կա, որ ասենք՝ վաղը կոռուպցիան կվերանա, կամ ինչ-որ գերբնական ուժ կա, որը պիտի վերացնի, իմ կարծիքով, քանի մարդը կա, կոռուպցիան կա: Ուղղակի կոռուպցիային չափ կա, կոռուպցիային մոտեցում կա, որը վարչապետի հանձնարարականով, ինձ թվում է, կփոխվի, շատ բան կփոխվի:

-Բայց ինչպե՞ս է փոխվելու, եթե այսքան տարվա պայքարի արդյունքում այդպես էլ կոռումպացված գոնե մեկ-երկու պաշտոնյաների չի հաջողվում «հայտնաբերել», շատ խորն է թաքնված մեր երկրում կոռուպցիան:

-Դա որ իմանայի (ծիծաղում Ք.Մ), մոտեցում է պետք: Նորից եմ ասում՝ եվրոպական երկրներում էլ կա, աշխարհում տենց երկիր չկա, որ կոռուպցիա չլինի, ցանկացած երկրի քաղաքացու թվում է, թե իր մոտ է շատ, որտեղ դու չկաս, թվում է, թե այնտեղ իդեալական է:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս