
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին անվանական «Զաֆար» ատրճանակ է նվիրել: Այս մասին Կադիրովն այսօր գրել է Ինստագրամի իր էջում, փոխանցում է Lenta.ru-ն:
Կադիրովի խոսքով՝ ատրճանակը փոխանցել է Ադրբեջանի նախագահի ադմինիստրացիայի ղեկավար Ռամիզ Մեհթիևը:
«Նվերը ստացել եմ Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում հատուկ արժանիքների համար»,-նշել է Կադիրովը: Նա նաև հավելել է, որ Մեհթիևի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցության հարցերը, ինչպես նաև ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը: