Մեր կառույցներում, մեր մոտ գոյություն չունի կոռուպցիա. Հարություն Սարգսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի: Որտեղ է թաքնված կոռուպցիան, որ կառավարությունն այսքան տարի փնտրում է, սակայն այդպես էլ չի կարողանում գտնել: ArmLur.am-ն այս հարցի շուրջ զրուցեց Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ:

-Պարո՛ն Սարգսյան, որտե՞ղ է կոռուպցիան թաքնվել, որ չեք կարողանում գտնել:

-Որպես մարզպետ՝ ես պատասխանատու եմ մեր մարզի համար, վստահեցնում եմ Ձեզ, որ մեր կառույցներում, մեր մոտ գոյություն չունի կոռուպցիա, դա կվկայեն մեր մոտ տեղի ունեցած ստուգումները, սոցիալական խնդիրները, որ վերահսկիչ պալատը մտավ մեզ մոտ, եւ ստուգումների արդյունքում բացառապես որեւէ խախտում չարձանագրվեց: Չգիտեմ՝ մեր հետ կապված, մեր մարզի հետ կապված կասեմ, որ մենք աշխատում ենք ազնջվ, եւ ինքներս պայքարում ենք, որ որեւիցե խնդիր չառաջանա:

-Միգուցե Ձեր մարզում չկա, բայց Ձեզ չի մտահոգում այն, որ մեր կառավարությունը 15 տարի թաքնված կոռուպցիայի դեմ է պայքարում ու այդպես էլ չի կարողանում գտնել:

-Գիտեք՝ կոռուպցիոն ռիսկերը միշտ էլ եղել են, բոլոր ժամանակներում եւ ամբողջ աշխարհում դա կա, ուղղակի պետք է վեր հանել ու վերացնել դրանք, ու դա պետք է անի մարդը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս