ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի մասին: Որտեղ է թաքնված կոռուպցիան, որ կառավարությունն այսքան տարի փնտրում է, սակայն այդպես էլ չի կարողանում գտնել: ArmLur.am-ն այս հարցի շուրջ զրուցեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ:
-Պարո՛ն Խաչատրյան, ըստ Ձեզ՝ որտե՞ղ է թաքնված կոռուպցիան, որ այդպես էլ կառավարությունում չեն կարողանում գտնել:
-Այ մարդ, դա ինձ չի վերաբերում, դա ինձ մի՛ հարցրեք: Սաղդ էլ գիտեք, որ Սյունիքում կոռուպցիա չկա: Ես Սյունիքում եմ պատասխանատու, էլ ինձ ինչ եք հարցնում այդ մասին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան