ՀՀ-ում մշտական բնակչության թիվը շարունակում է նվազել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության  հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 994 հազար 400 հոգի: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ մշտական բնակչության թիվը շարունակում է նվազել:

Մասնավորապես, ստացվում է, որ միայն այս տարվա առաջին եռամսյակի կտրվածքով բնակչության թիվը նվազել է 4 հազար 200-ով: Ի դեպ, սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիների թիվը պաշտոնապես նվազել է: Բանն այն է, որ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը մշտական բնակչության թվից չի հանվում, նրանք շարունակում են համարվել մշտական բնակիչ:




Լրահոս