
ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը դուրս է եկել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից: Սոցցանցի իր էջում նա գրել է.
«Հարգելի հայրենակիցներ հաշվի առնելով իմ լայնածավալ մասնակցությունը կուսակցաշինության գործին և իմ ձգտումներն ու տարվող աշխատանքները, ես լքում եմ ԵԽԽՎ պատվիրակության կազմը։Ստրասբուրգը ինձ տվեց մեծ փորձ դիվանագիտության ասպարեզում ։
Շնորհակալություն եմ հայտնում պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին և ողջ պատվիրակությանը ։Հատուկ շնորհակալություն նաև Նաիրա Զոհրաբյանին համատեղ բարձր մակարդակի աշխատանքի համար։
ԵԽԽՎ նոր պատվիրակության անդամին մաղթում եմ տոկունություն և համբերություն այդ նոր և պատասխանատու պաշտոնում հանուն մեր ժողովրդի և Հայաստանի Հանրապետության»։