
Ոստիկանության ծառայողները Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 1 շենքի դիմացի ճանապարհահատվածում, սեպտեմբերի 10-ի ուշ երեկոյան, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են 22-ամյա Սամվել Կ.-ի վարած “ԳԱԶ-53” մակնիշի բեռնատարը, որի թափքում հայտնաբերվել է բոխու 7 խմ փայտանյութ: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը անհրաժեշտ փաստաթղթեր չի ներկայացվել: Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանման տարածք: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: