
«Լեսթեր»-ի կիսապաշտպան Նգոլո Կանտեն կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում: 25-ամյա ֆուտբոլիստը գտնվում է ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում:
Արդեն հայտնի է, որ Կանտեն հրաժարվել է երկարաձգել «Լեսթեր»-ի հետ պայմանագրի ժամկետը և բանակցությունների է մեկնել Փարիզ: Հիշեցնենք, որ 2015/16 թվականների մրցաշրջանում կիսապաշտպանը 40 հանդիպում է անցկացրել «Լեսթեր»-ի կազմում և մեկ գոլի հեղինակ դարձել: