Պետք է տրանսֆորմացվենք ժամանակակից պատերազմներին. ի՞նչ ենք առաջարկում համակարգչային «ջոստիկների» դիմաց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ապրիլյան քառօրյա պատերազմը ոչնչով նման չէր 90-ականների գոյամարտին, քանի որ տեխնիկայի ու տեղեկատվական պայքար էր: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց «Aria ինովացիոն տեխնոլոգիաներ» ընկերության հիմնադիր տնօրեն` Վիկտոր Մնացականյանի հետ` պարզելու` արդյո՞ք ՀՀ-ն պատրաստ է ժամանակակից պատերազմին:

«Տեղեկատվական պատերազմը կիբեր պատերազմի բաղադրիչ է, որն էլ իր հերթին հիբրիդային պատերազմի դրսեւորում է: Իսկ այն հիմնականում լինում է չհայտարարված պատերազմների պարագայում, որում եւ մենք հիմա գտնվում ենք: Կիբեր պատերազմները նոր ֆորմատի, տեխնոլոգիաների պատերազմ են եւ մեզ հիմա այս պահին պետք է «Квантовый скачок» անել, որպեսզի արագ տրանսֆորմացվենք ժամանակակից պատերազմներին: Իսկ ժամանակակից պատերազմը DIME (Diplomacy, Information, Military, Economics) ֆորմատն է»:

Ըստ Մնացականյանի՝ կիբերպատերազմը, ինտերնետում հատուկ տեսակի դիմադրություն է, որն ուղղված է խափանելու համակարգի շահագործումը պետական, ֆինանսական մարմիններում եւ այլ ձեռնարկություններում, որոնք օգտագործում են այդ կապը: «Նման ռազմական գործողություններ կատարելու համար ընդամենը մեկ տեսակի զենք է հարկավոր` համակարգիչ, որը միացված կլինի ինտերնետին, եւ, իհարկե, հմուտ մասնագետ, ով է կհետեւի գործընթացին»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս