Հայաստանի քաղաքական դաշտում նոր աղմուկ է հասունանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի քաղաքական դաշտում նոր աղմուկ է հասունանում, որը կարող է ծավալվել նախկին կուսակիցների միջեւ: Բանն այն է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի կողմնակիցները վերջին շրջանում փորձում են ակտիվորեն իրենց կողմը «քաշել» ԲՀԿ-ից դուրս եկածներին` նրանց ընդգրկելով իրենց նոր ստեղծվելիք «Համախմբում» կուսակցության շարքերը: Այլ կերպ ասած, Օսկանյանը փորձում է «նախկինների» բազայի վրա նոր կուսակցություն կառուցել: Նախկին ԲՀԿ-ականներից բացի Օսկանյանի թիմակիցների ուշադրության կենտրոնում են հայտնվել նաեւ Ռոբերտ Քոչարյանի օրոք պաշտոնավարած, բայց հետագայում իրենց դիրքից զրկված գործիչները եւս:

Այս ամենը խիստ զայրացրել է ԲՀԿ ղեկավարությանը, եւ նախագահ Նաիրա Զոհրաբյանը անգամ ակնարկներով հասկացրեց չշարունակել գործընթացը: Ի դեպ, «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Վարդան Օսկանյանի եւ նախկին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտնի հանդիպումից հետո որոշվել է նաեւ «Ժառանգության» հետ համագործակցված մասնակցել 2017-ի ընտրություններին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս