Բենզինը թանկացել է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանի գրեթե բոլոր բենզալցակայաններում բենզինի գինը 10 դրամով բարձրացել է: Այսպես՝ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը 370 դրամից դարձել է 380 դրամ, պրեմիում տեսակի բենզինի 1 լիտրը՝ 390-ից դարձել է 400, իսկ սուպերը՝ 410-ից 420 դրամ: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ պարզելու, թե ինչն է բենզինի թանկացման պատճառը: Հարցին ի պատասխան՝ ՏՄՊՊՀ նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի կողմից գերիշխող տնտեսվարողներին պատկանող բենզալցակայաններում կատարված  ամենօրյա մոնիթորինգի արդյունքներով արձանագրվել է, որ բենզինի 1 լիտրի գինը բարձրացել է 10 դրամով: Իսկ թե ինչն է գնի թանկացման պատճառը, ՏՄՊՊՀ-ն դեռ ուսումնասիրում է եւ կհայտնեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս