
Սեպտեմբերի 12-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի “Ոսկու աշխարհ” հանգստյան տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. ավտոմեքենան շրջվել է ձորակը, առկա է ընկնելու վտանգ. մեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում “Մերսեդես Սպլինտեր” մակնիշի 29 TO 375 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ա. Ս., ծնվ. 1978թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի մոտակա ձորակը:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: