Քննարկվել են ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթին ներկայացված հայտերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 25-ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող և ՀԵՀ հայտարարած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի անդամները ՀԿ-ների ներկայացուցիչների ներկայությամբ քննարկել են դրամաշնորհային մրցույթին ստացված հայտերը։
Նշենք, որ մրցույթը հայտարարվել է երկու անվանակարգում՝ «Մերօրյա հերոսներ» և «Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում»։ ՀԿ-ներից 21-ը դիմել են «Մերօրյա հերոսներ», իսկ 17-ը՝ «Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում» անվանակարգերում։

Մրցութային հանձնաժողովի անդամ, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վանիկ Մինասյանը կարևորեց հասարակական կառույցների հետ համագործակցությունը։ Ըստ պարոն Մինասյանի՝ և՜ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհները, և՜ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցաբար ՀԿ-ների կողմից իրականացվող ծրագրերը մեծապես նպաստում են բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, մերօրյա հերոսների մեծարմանը, երիտասարդության շրջանում հայրենասիրական ոգու ամրապնդմանը։ Հանձնաժողովի անդամը հատկապես շեշտեց, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին ներկայացվել են ապրիլյան դեպքերին մարտնչած և անմահացած զինվորականների հիշատակի և մեծարման ծրագրեր։
Մրցութային հանձնաժողովի առաջիկա նիստում հայտնի կդառնան դրամաշնորհի արժանացած կազմակերպությունները։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս