Պետդեպը ողջունել է Խադիջա Իսմայիլովայի ազատ արձակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ողջունում է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի ազատ արձակումը: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

«Մենք դիտարկում ենք դա որպես դրական քայլ և կոչ անում Ադրբեջանի կառավարությանը նրանից հանել մնացած մեղադրանքները: Ադրբեջանը մեծացնում է խոսքի ազատությունն ու քաղաքական գործունեության համար հարթակը, ինչն ամրապնդում է երկիրն ու մեր երկկողմ հարաբերությունները»,-ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի Գերագույն դատարանը լրագրող Խադիջա Իսմայիլովայի կալանավորման իրական ժամկետը՝ պայմանականով փոխարինելու մասին որոշում էր ընդունել:




Լրահոս