
Այսօր կառավարության նիստից առաջ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մակրտչյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ և անդրադարձավ Վերջին զանգի թեմային: Նա նաայտարարեց, որ հրապարակային բոլոր մեթոդները օգտագործվել են Վերջին զանգին կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար:
«Երեկ մեզ մոտ երեխաները եկել են ցույցով, թե ինչու թույլ չեք տալիս անել վերջին զանգ: Ամբողջ դասարանը հավաքվել եկել էր և բողքում էին, թե ինչու եք ասում, որ վերջին զանգ չանենք»,- նշեց նախարարը: Նա տեղեկացրեց, որ բողոքի ակցիա իրականցնողները Երևանի թիվ 29 դպրոցի աշակերտներն են եղել: