Սավչենկոն կզբաղվի Ուկրաինայի ազգային անվտանգության հարցերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բատկիվշինա» կուսակցության պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, ով երեկ ազատ արձակվեց, կզբաղվի Ուկրաինայի ազգային անվտանգության հարցերով, փոխանցում է «112 Ուկրաինա»-ն:

Այս մասին հայտարարել է կուսակցության պատգամավոր Իվան Կրուլկոն:

«Սավչենկոն նախագահի ադմինիստրացիայում հանդիպումից հետո հանդիպել է «Բատկիվշինա» կուսակցության անդամների հետ: Նադեժդան թիմային խաղացող է, և այսօչ նա դա հաստատեց: Նա կաշխատի խորհրդարանում»,-ասել է պատգամավորը:

Նրա խոսքով՝ մայիսի 31-ին Սավչենկոյին սպասում են Գերագույն ռադայում:

Հիշեցնենք, որ երեկ Դոնբասում ռուս լրագրողների սպանության մեջ մեղադրվող ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն ազատ արձակվեց: Նրան փոխանակեցին ՌԴ քաղաքացիներ Ալեքսանդրովի և Երոֆեևի հետ:




Լրահոս