
“ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերիի 13-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 21:00 դադարեցվելու է Ավան վարչական շրջանի Դանիել Վարուժան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: