
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ողջունել է G7-ի գագաթաժողովի հյուրերին Հոնսյու կղզում Միե պրեֆեկտուրայում, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով NHK-ն:
Նշվում է, որ սա Ճապոնիայում առաջին գագաթաժողովն է Հոկայդոյում 2008թ. հանդիպումից հետո:
Հաղորդվում է նաև, որ ընթրիքի ժամանակ առաջնորդները կխոսեն G7-ի արժեքների, հանդուրժողականության և գլոբալ տնտեսության մասին, ինչպես նաև գլոբալ տնտեսական աճի, ահաբեկչության դեմ պայքարի, փախստականների խնդրի և կլիմայի փոփոխման շուրջ քննարկում կանցկացվի:
Գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ զեկույց կհրապարակվի մայիսի 27-ին: