Կառավարությունը դեմ է զինծառայողների սերմնաբջիջների բանկ ստեղծելու նախագծին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվել ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությանը:
Պատգամավորի ներկայացրած նախագծով սահմանվում էր, որ պետությունը երաշխավորում է 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սերմնաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սերմնաբջիջների պահ­պանության բանկում:

Կառավարության բացասական եզարկացության մեջ ասված է, որ նախագծով կարգավորված չեն սեռաբջիջների պահպանության բանկի գործունեության, ֆինանսավորման և կար­գա­վի­ճակի հետ կապված, զոհված զինծառայողների սեռաբջիջների օգտագործման ընթացակարգերը, մաս­նա­վո­րապես դրանք օգտագործելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը, նրանց իրա­վունք­ները և պարտականությունները,զոհված զինծառայողների սեռա­բջիջ­նե­րի օգտագործմամբ վեր­արտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառ­ման կարգը, սեռաբջիջների օգ­տագործման արդյունքում ծնված երեխայի կարգա­վի­ճա­կը, որդեգրման դեպքում` դրա առանձ­նահատկությունները: Եզրակացության մեջ նշված է նաև, որ նախագիծը խնդրահարույց է էթիկական տեսանկյունից:




Լրահոս