Քաղցրաշենցիները սպառնում են փողոցներ փակել. բողոքի ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները, ովքեր պահանջում էին խաղողի մթերման դիմաց իրենց գումարները: Նրանց մոտ էր իջել կառավարության նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով վստահեցրեց, որ գումարները կվճարվեն, եթե այսօր հեռանան կառավարության շենքի մոտից:

«Մի քանի անգամ խոստացել են վճարել մեր գումարները, դեռ ապրիլին էին խոստացել: Դեռ փող չենք տեսել, մենք չենք հեռանա այստեղից մինչեւ չվճարեն: Ամեն միջոցի կդիմենք, ընդհուպ մինչեւ փողոցներ կփակենք»,- նշեց գյուղացիներից մեկը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս