“Ֆիլեն ո՞վ է”,- այսպես է արձագանքել ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը ԵՄ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարության վերաբերյալ հարցին, հաղորդում է Lurer.com-ը:
Այնուհետեւ, երբ լրագրողները հստակեցրել են, թե ով է “ֆիլեն”, Խաչատրյանը, անդրադառնալով հարցին, որ ըստ Ֆյուլեի` Մաքսային միությանն անդամակցումը համատեղելի չէ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ու Ազատ առեւտրի գոտու հետ, ասել է. “Մենք Ռուսաստանի հետ ունենք դարավոր տնտեսական հարաբերություններ, ավելի լավ է չարյաց փոքրագույն ընտրենք”: