ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ նախօրեին սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի զորամասերից մեկում։ Ժամկետային զինծառայողները վիճաբանել են, որն ավարտվել է սերժանտ Հակոբ Գևորգյանի սպանությամբ։
ArmLur.am-ին հայտնի է դարձել դեպքի մանրամասներն ու սպանության աշարժառիթը: Այսպես, ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների՝ սպանված Հայկ Գևորգյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ էր, սպանության մեջ կասկածվողը՝ շարքային Գ.Կոսոբոգլյանը՝ Արմավիրից:
Այն բանից հետո, երբ տղաներն իրար փոխադարձ վիրավորանք են հասցրել՝ կապված առանձին գումարտակների «որակի» հետ, վիճաբանությունն ավելի է թեժացել: Ասել է, թե «մեր գումարտակն ավելի լավն է, քան քոնը»:
Արդյունքում՝ տղայական ռազբորկան ողբերգական ավարտ է ունեցել:
Քննչական կոմիտեից ArmLur.am-ը տեղեկացավ, որ կասկածյալը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։