
Շվեյցարական Բեռն քաղաքում մեկնարկեց Եվրոպայի առաջնությունը, որտեղ մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան երիտասարդները մարմնամարզիկները:
Հայաստանը պատանիների մրցապայքարում ներկայացնում էր Արթուր Ավետիսյանը: Վերջինս հանդես եկավ բազմամարտում և 77,765 միավորով զբաղեցրեց 28-րդ հորիզոնականը: Ավետիսյանը չի մասնակցի բազմամարտի եզրափակչին:
Օղաների վարժությունում Ավետիսյանը 14,166 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, ինչը նշանակում է, որ նա իրավունք է ստացել մասնակցել եզրափակչին:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը և Արմեն Պետրոսյանը: Երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնում է միայն Արթուր Ավետիսյանը:
ՀԱՕԿ լրատվության բաժին