Ալիևը բանտ է նստեցնում անմեղ մարդկանց, իսկ նրա կինը հանդես է գալիս համաներումների մասին նախաձեռնություններով. ադրբեջանցի ծաղրանկարիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական Meydan TV-ն ներկայացրել է ադրբեջանցի ծաղրանկարիչ Շաիք Ջաֆարովի՝ «Քաղբանտարկյալների կոնվեյներ» ծաղրանկարը, որը նվիրված է Ադրբեջանում տիրող իրավիճակին:

Ծաղրանկարչի խոսքով՝ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանտ է նստեցնում անմեղ մարդկանց, իսկ նրա կինը՝ խորհրդարանի պատգամավոր Մեհրիբան Ալիևան, հանդես է գալի համաներումների մասին նախաձեռնություններով»:

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի Գերագույն դատարանը լրագրող Խադիջա Իսմայիլովայի կալանավորման իրական ժամկետը՝ պայմանականով փոխարինելու մասին որոշում էր ընդունել: Meydan TV-ն գրում է, որ նրան ազատ են արձակել՝ շնորհիվ միջազգային ճնշումների:

Միևնույն ժամանակ, Բաքվում ձերբակալել են ակտիվիստ Ամիդա Սուլեյմանովային և լրագրող Էլնուր Մուհթարին:

Մայիսի 20-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանում հազարավոր բանտարկյալներ ազատ են արձակվել: Համաներման մասին ակտն անդրադարձել է 10 հազար բանտարկյալների վրա: Ինչպես նշում է Meydan TV-ն, սա չորրորդ համաներումն է՝ ընդունված Ադրբեջանի նախագահի կնոջ նախաձեռնությամբ:

Ավելի վաղ՝ մարտի վերջին, համաներմամբ մի խումբ բանտարկյալներ են ազատ արձակվել, որոնց թվում՝ 15 քաղբանտարկյալներ:




Լրահոս