
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված խարդախության 7 դեպքից բացահայտվել է 6-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու` 11, կողոպուտի` 1 և խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 1 և գողության 5 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 2 մարդ զոհվել է, 8-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: