Այսօր խորհրդարանում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նախ հետաքրքրվեց` նախարարը չի կարծում, որ այս չորսօրյա պատերազմը Հայաստանի կառավարության, իշխանությունների վարած անհետևողական, անհեթեթեթ քաղաքականության արդյունք է:
«Երեք տարի բանակցել ենք ԵՄ հետ և մի օրում կնքել ԵՏՄ պայմանագիր` պատճառաբանելով, որ անվտանգությամբ է պայմանավորված: 2014 թվականին հայկական ուղղաթիռի խոցումը շփման գծում, երբ ասվում էր, որ հայկական կողմը պատասխան կտա, բայց մինչև օրս չենք տեսել: Զենքը դեռևս Հայաստան չի հասել: Չե՞ք կարծում, որ այս անհետևողականությունը մեկն էր այն պատճառների, որ հանգեցրեց չորսօրյա պատերազմի», – նշեց նա:
Նալբանդյանը նախ դիտարկում արեց, որ Փաշինյանը կարծես թե ելույթ ունեցավ, այլ ոչ թե հարց տվեց: Նա ասաց, որ վերջերս այդպիսի կարծիքներ ինչ-որ վերլուծաբաններ են հայտնում միայն:
Մանրամասները`ArmLur.am-ի տեսանյութում