
ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները, ովքեր պահանջում էին խաղողի մթերման դիմաց իրենց գումարները: Նրանց մոտ էր իջել կառավարության նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով վստահեցրեց, որ գումարները կվճարվեն, եթե այսօր հեռանան կառավարության շենքի մոտից:
Քաղցրաշենցիները, սակայն որոշել են ակցիան շարունակել արդեն նախագահականի դիմաց և երթով շարժվել են Բաղրամյան 26: Բողոքի ակցիայի մասնակիցները նախագահականի նամակների բաժնից պահանջում են տրամադրել դեռեւս փետրվար ամսին փոխանցված նամակի պատասխանը: