Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը հայտարարել է, որ «սև ցուցակում» կարող են ներառվել Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորները, ովքեր, գերատեսչության տվյալներով, անօրինական այց են կատարել Լեռնային Ղարաբաղ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այդ այցն իրենից անօրինական ռեժիմի փիառի փորձ է ներկայացնում և վկայում, որ Բուլղարիայում շահագրգիռ չեն Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության զարգացման հարցում»,- հայտարարել է Գաջիևը:
«Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատունը այդ առիթով դիմել է երկրի ԱԳՆ-ին: Դրանից հետո պատգամավորների անունները կներառվեն «սև ցուցակում»»,-հավելել է նա: