Ինչու հարձակման մասին չենք իմացել կամ պատրաստ չենք եղել դրան. դիրքերից վերադարձած Նիկոլ Փաշինյանը մանրամասնում է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ով վերջերս է վերադարձել Արցախից:

ArmLur.am-ի այն դիտարկմանը, որ այս չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ հայկական կողմն անպատրաստ է եղել, Փաշինյանն ընդգծեց.

«Ակնհայտ է, որ բուն հարձակման պահին հարձակման մասին նախնական տեղեկատվություն չի եղել կամ պատրաստվածություն չի եղել: Դա խնդրի մի կողմն է, իսկ ընդհանուր առմամբ մեր զինված ուժերը հասցրել են պատշաճ ձևով արձագանքել: Կարծում եմ ընդհանուր առմամբ կարողացել են արձագանքել իրավիճակին և այն պլանը, որն ունեցել է Ադրբեջանը, կասեցվել է: Պարզ է նաև, որ չորսօրյա պատերազմի ընթացքում ի հայտ եկան մարտավարական, ռազմավարական խնդիրներ, որոնց պետք է համապատասխան արձագանք տրվի»:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին` Փաշինյանը ասաց. «Ո՞վ պայքարի կոռուպցիայի դեմ: Ովքեր որ հայտարարում են, որ պետք է պայքարեն, իրենք պետք է պատասխանեն մեկ այլ հարցի` իրենք իրենց կոռումպացված համարո՞ւմ են»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս