Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցին ամուսնությունից մեկ շաբաթ անց սպանել է կնոջն ու նրա անհետացման մասին հայտնել ոստիկանությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցի 34-ամյա Սամիր Գաբիբովն ամուսնությունից մեկ շաբաթ անց սպանել է կնոջն ու նրա անհետացման մասին հայտնել ոստիկանությանը, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Սամիր Գաբիբովն ու 23-ամյա Գյուլնարն ամուսնացել են ապրիլի 15-ին, որից հետո ապրիլի 22-ին Գյուլնար Գաբիբովան առեղծվածային հանգամանքներում անհետացել է:

Ադրբեջանցին հայտնել է, որ չգիտի, թե ուր է իր կինը: Եվ միայն մայիսի 26-ի առավոտյան, ինչպես հայտնել է ՌԴ ՔԿ Սանկտ Պետերբուրգի գլխավոր քննչական վարչության  պաշտոնական ներկայացուցիչը, ձերբակալվել է Սամիր Գաբիբովը, ով խոստովանել է և ցույց տվել՝ որտեղ է թաքցրել կնոջ մարմինը:

«Գաբիբովը ցուցմունք է տվել, որից հետևում է, որ նա անզգուշությամբ մահ է պատճառել իր կնոջը: Մայիսի 26-ի առավոտյան քննչական գործողությունների ընթացքում հայտնաբերվել է վերջինիս կնոջ մարմինը»,-ասվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս