
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԱՊԱ-ին հայտնել է, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա Բրյուսելում մայիսի 31-ին:
Ուորլիքը նշել է նաև, որ համանախագահները կհանդիպեն ՀՀ արտգործնախարարի հետ հունիսի 2-ին Փարիզում:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը հայտարարել էր, որ Մամեդյարովը պատրաստ է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: