ՆՈՐ ԿԱՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ ՀՀ ԱԱԾ-ին հատկացված գումարը վերաբաշխելու հարցը: Ըստ որոշման նախագծի՝ ԱԱԾ-ն ՀՀ սահմանային վերահսկման համակարգի նոր ծրագրի իրագործման  շրջանակներում, սահմանակետերի հետ տվյալների փոխանակման կապի համակարգում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման արդյունքում պատրաստվում է հրաժարվել նախկինում վարձակալված արբանյակային կապից: Դրա հետեւանքով տնտեսված 56 մլն դրամն էլ նրանք պատրաստվում են վերաբաշխել ու հատկացնել վարչական սարքավորումներ ու ոչ նյութական միջոցներ ձեռք բերելու համար: Ըստ նախագծի՝ նախատեսված է մոտ 48.6 մլն դրամի գնել վարչական սարքավորումներ, 7.5 մլն-ի էլ՝ ոչ նյութական միջոցներ: Ընդ որում, ԱԱԾ-ն ցանկանում է ձեռք բերել հիմնականում քարթրիջներ, էլեմենտներ, համակարգչի մոնիտորներ եւ այլն:




Լրահոս