
Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է իր գլխավորած թիմում տեսնել Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Պաոլո Դիբալային։
El Mundo Deportivo-ն հայտնում է, որ մասնագետը ցանկանում է Դիբալայի հետ աշխատել 2017/18թթ մրցաշրջանից։ Բանն այն է, որ Իսպանիայի գործող չեմպիոնի հարձակվողական եռյակի՝ Մեսսիի, Սուարեսի և Նեյմարի տեղը մեկնարկային կազմում քննարկման ենթակա չէ։
Կատալոնական «Բարսելոնա»-ի ներկայացուցիչները հանդիպել են Դիբալային ու բանակցություններ սկսել։