«Ճիշտն ու սխալը որոշողը ես չեմ»:
Եթե ԱԺ պատգամավորն իրեն չի համարում ճիշտ ու սխալ որոշող, այսինքն՝ ինքն իրեն զրկում է սեփական կարծիք ունենալու եւ այդ կարծիքը ներկայացնելու հնարավորությունից, ապա հարց է առաջանում. ուրիշ ինչո՞վ են զբաղվում նման պատգամավորները, եւ ո՞րն է առհասարակ նման օրենսդիրներ ունենալու օգուտը: Նորություն չէ, որ պատգամավորների մեծամասնությունը միայն կոճակ սեղմելով է զբաղված, բայց գոնե այդ կոճակը սեղմելիս փորձեն ճիշտ ու սխալ որոշել եւ մտածված սեղմել, այլ ոչ թե հարկադրված: Հո ամեն ինչ չէ՞, որ Սերժ Սարգսյանը պետք է որոշի, բա ԱԺ-ն ինչի՞ համար է: