
««Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը որեւէ ծառայություն քաղաքացիներին չի տրամադրում, փոխարենը տրամադրում է Երեւանի քաղաքապետարանին»:
Իրենք իրենց բերանով էլ խոստովանում են, որ քաղաքացիներին որեւէ ծառայություն չեն մատուցում, այլ միայն քաղաքապետարանին են գոհացնում: Այդ դեպքում քաղաքապետարանն էլ թող վճարի իրեն մատուցվող ծառայությունների համար: Ինչո՞ւ պետք է վարորդները վճարեն, երբ դրա դիմաց ոչինչ չեն ստանում: Փաստորեն, այս համազգային թալանը հավասարապես նաեւ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությունն է, ու մոտ ապագայում պիտի սպասենք Տարոն Մարգարյանի ունեցվածքի կտրուկ ավելացմանը, ով էլ հեղինակն է «ավելի լավ Երեւանի»: Իսկ «Փարքինգ սիթի սերվիս»-ն ընդամենը այդ «ավելի վատ Երեւանի» բաղադրիչներից է: