«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ երեկոյան տեղեկացանք, որ ձերբակալվել է Արտակ Գալստյանը, որին շատերը գիտեն որպես «Վանոյի Արտակ»։ Նախնական տեղեկություններով, նրան մեղադրում են շորթման մեջ։ Հիշեցնենք, որ նա անցնում էր «ֆինանսական բուրգի» գործով՝ որպես տուժող, եւ նրա անունը վերջերս հիշատակեց Տիգրան Ուրիխանյանը՝ իր նկատմամբ «պատվերներ» իջեցնելու եւ որոշ լրատվամիջոցների, այդ թվում՝ «Անալիտիկ» կայքի հետ կապ ունենալու կոնտեքստում»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: