Միհրան Պողոսյանի շրջապատում անհանգստություն է տիրում. հզոր հովանավորի ազդեցությունը թուլացել է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պանամայի օֆշորային սկանդալի կիզակետում հայտնված ու այդ պատճառով ԴԱՀԿ պետի պաշտոնից հեռացած գեներալ Միհրան Պողոսյանի շրջապատում, ըստ լուրերի, անհանգստություն է տիրում։ Հզոր հովանավորի ազդեցության թուլացումից հետո շատերն իրենց անպաշտպան են զգում։ Միհրան Պողոսյանը բոլոր ընտրությունների ժամանակ եղել է Քանաքեռ-Զեյթուն ընտրատարածքում ՀՀԿ-ի համար ձայներ բերողը: Նրա ջանքերով ԱԺ պատգամավոր դարձավ Արթուր Ստեփանյանը՝ «Քեթրին» ընկերության տնօրենը։ Թե ինչ է անելու նա առաջիկա ընտրություններին, արդյոք նոր, ավելի «հզոր» տանի՞ք է որոնելու, որպեսզի կրկին անցնի խորհրդարան, թե՞ իր հովանավորի հետ փորձելու է վերականգնել նախկին կարգավիճակը, փորձեցինք պարզել պատգամավորից։

– Պարոն Ստեփանյան, Դուք քիչ առաջ կողմ քվեարկեցիք Ընտրական օրենսգրքին, որով անցում է կատարվում ամբողջովին համամասնական ընտրակարգին։ Դուք խորհրդարան եք անցել մեծամասնական ընտրակարգով, կասե՞ք, թե ինչու կողմ եղաք դրա վերացմանը։

– Ես իմ կարծիքը քվեարկությունով ցույց տվեցի։

– Փաստորեն, Դուք արդարացված չե՞ք համարում Ձեր՝ որպես մեծամասնականով ընտրված պատգամավորի ներկայությունը խորհրդարանում։

– Արդարացված եմ համարում, բայց հետագա զարգացման համար ճիշտ ուղղությունը դա է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս