«Մեծ յոթնյակ»-ի (G7) առաջնորդները կողմ են հանդես եկել հակառուսական պատժամիջոցների պահպանմանը, որոնք ընդունվել էին Ղրիմի միացումից հետո, փոխանցում է Sputnik-ը՝ հղում անելով Ճապոնիայում ընդունված G7-ի գագաթաժողովի հռչակագրին:
«Պատժամիջոցների գործողության ժամկետը կապված է Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնագրերի լիարժեք իրականացման հետ: Պատժամիջոցները կչեղարկվեն, երբ Մոսկվան կատարի իր պարտավորությունները»,-ասվում է հռչակագրում:
Ընդ որում, G7-ի երկրների առաջնորդները խոստովանել են Ռուսաստանի հետ երկխոսության շարունակումը:
Ռուսաստանի ներկայացուցիչները չեն մասնակցել Ճապոնիայում G7-ի գագաթաժողովին: Ռուսաստանը դուրս է եկել G7-ի կազմից 2014թ. մարտին՝ Ղրիմի հանրաքվեից հետո: G7-ի կազմում են՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Կանադա, Գերմանիա և Ճապոնիա: