ԱՄՆ զինծառայողների և դիվանագետների ներկայացուցչական պատվիրակությունն այս շաբաթ այցելել է Հայաստան, որտեղ ռազմական համագործակցության շուրջ քննարկում է անցկացրել: Այս մասին, ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Կուկը:
Նրա խոսքով՝ պատվիրակությունը գլխավորել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչ գեներալ Բեն Հոջեսը:
Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է նաև, որ այցի ժամանակ «կարող էր քննարկվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը», սակայն հիմնական թեման, նրա խոսքով, ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ Հայաստանի ռազմական համագործակցությունն է եղել:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդվել է, որ ամերիկացի գեներալն այցելել է Ադրբեջան: