ՄԱԿ-ի ներկայացուցիչները հրապարակել են ամենաերջանիկ երկրների ամենամյա ցանկը: Աշխարհի 156 երկրների՝ «Երջանկության ինդեքս»-ում Հայաստանը զբաղեցրել է 128-րդ հորիզոնականը: Թուրքիան 77-րդ հորիզոնականում է, Իրանը՝ 115-րդ, Ադրբեջանը՝ 116-րդ, Վրաստանը՝ 134-րդ, իսկ Ռուսաստանը՝ 68-րդ: Ցանկը կազմելիս հաշվի են առնվել մի շարք գործոններ, օրինակ՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, առողջ կյանքի տեւողությունը, կոռուպցիայի ընկալումը, կյանքում ազատ ընտրություն կատարելու հնարավորությունը եւ այլն: Առաջատար տասնյակում գերակշռում են սկանդինավյան երկրները: Ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դանիան: «Ամենադժբախտ» երկրներն են՝ Ռուանդան, Բուրունդին, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Բենինը եւ Տոգոն:
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ 128-ՐԴ ՏԵՂՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ