
Հույն հնագետ Կոստաս Սիսմանիդիսը հայտարարել է, որ Հալկիդիկի թերակղզում 20 տարվա պեղումներից հետո հայտնաբերել է հին հույն փիլիսոփա Արիստոտելի գերեզմանը, փոխանցում է ERT-ն:
Գիտնականի խոսքով՝ գերեզմանը հայտնաբերվել է 1996թ., սակայն նախկինում միայն ենթադրություններ կային, որ այնտեղ թաղված է հին հույն փիլիսոփան:
Սիսմանիդիսը հստակեցրել է, որ այժմ նոր տվյալներ և ստույգ ապացույցներ են ի հայտ եկել, որոնց վրա հիմնվելով՝ կարելի է հաստատել Արիստոտելի գերեզմանի գտնվելու իսկության մասին:
Հնագետը հայտնել է նաև, որ այն գտնվում է Ստագիրա քաղաքում, որտեղ ծնվել է Արիստոտելը: