
ԱՄՆ Նախագահ Օբամայի Air Force One-ը վայրեջք է կատարել Իվակունի ռազմածովային բազա:
Հիրոսիմայում Օբաման հանդես կգա մեկնաբանություններով: Հինգշաբթի օրը կայացած G7 գագաթնաժովում մամուլի ասուլիսի ժամանակ Օբաման նախապես մեկնաբանել էր իր ուղերձը աշխարհին:
-Այս կեսօրին այցելելու եմ Հերոսիմա,- ասել է Օբաման,- սա հնարավորություն է Երկրորդ համաշխարհային պատերազմում կորածների հիշատակը հարգելու համար: Սա հնարավորություն է տալիս հետամուտ լինելու խաղաղության և անվտանգության և ունենալ աշխարհ, ուր միջուկային զենքի անհրաժեշտություն այլևս չի լինի: Եվ սա հավաստիքն է այն բանի, թե ինչպես նույնիսկ ամենացավալի բաժանումները կարող են լրացվել:
Նախագահը նախօրոք ասել էր, որ ճնշելու էր միջուկային զենքի «շատ իրական ռիսկերը»: