Բարի գործեր, որոնք արել են աշխարհի ամենադաժան բռնապետերը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բռնապետերը թեև  խորշելի են, սակայն ընդունվում են ոչ միանշանակ: Մի կողմից, նրանք ծայրահեղ դաժան են, մյուս կողմից՝ մաքսիմալ հարմարավետ պայմաններ են ստեղծում նրանց համար, ովքեր համավատարիմ են իրենց ռեժիմին:

Ստորև նշված են բռնապետեր, ովքեր չնայած իրենց դաժանությանը՝ բարի գործեր են արել:

1. Չինգիզ խան 

Պատմաբանները պնդում են, որ Չինգիզ խանի ղեկավարության շրջանում մոնղոլական հասարակությունն իսկապես ժողովրդավարական դարձավ: Նույնիսկ խոնարհ ծառան կարող էր բանակի հրամանատար դառնալ, եթե նա բավարար ռազմական ոգի դրսևորեր:Մեծ խանը կրոնական ազատություն էր երախշավորում՝ պաշտպանելով բուդդիստների, մուսուլմանների, քրիստոնյաների և հնդուիստների իրավունքները: Նա նաև պաշտպանում էր բանագնացների անձեռնմխելիությունը, այդ թվում թշնամու՝ անկախ նրանից, թե ինչ լուր կբերեին:

1

2. Աշշուրնացիրապալ II

Ասորեստանի թագավոր Աշշուրնացիրապալ II-ը իշխում էր մ.թ.ա. 884 — 859 թթ.: Նա ականավոր զորավար և դիվանագետ էր: Աշշուրայից Կալխա մայրաքաղաքի տեղափոխման կապակցությամբ՝ նա կազմակերպեց պատմության մեջ ամենամեծ խնջույքը: Խնջույքին ավելի քան 69 հազար մարդ մասնակցեց: Հյուրերը 1000 եզ, 14000 ոչխար, 10000 ձուկ և ևս 500 վիթ կերան:

2

3. Մուամմար ալ-Կադդաֆի

Կադդաֆին իշխանության եկավ 1969թ. հեղափոխության արդյունքում և մինչև 2011թ. փաստացի համարվում էր Լիբիայի ղեկավարը: Մինչ նախագահ հռչակվելը նա ուներ «Եղբայրական առաջնորդ և հեղափոխության ղեկավար» տիտղոսը: Կադդաֆիին մեղադրում էին ապօրինի ձերբակալությունների, խոշտանգումների և նույնիսկ մահապատիժների մեջ:Նրա իշխանության օրոք ամենամասշտաբային և ամենաամբիցիոզ նախագիծը դարձավ «Մեծ տեխնածին գետը»: Դա խողովակաշարերի ցանց էր, որն մատակարարում էր Լիբիայում անապատային շրջաններն ու ափերը: Որոշ տվյալներով՝ այն ամենամասշտաբայինն էր ողջ մարդկության պատմության մեջ: Այն ներառում էր ավելի քան 500 մ խորությամբ 1300 հոր, մատակարարում էր Տրիպոլի, Բենգազի, Սիրտ և այլ քաղաքներ: Օրական 6 500 000 մ³ ջուր էր մատակարարում: Ինքը՝ Կադդաֆին, այդ գետն «Աշխարհի 8-րդ հրաշալիք» էր անվանում:

3

4. Ֆիդել Կաստրո

Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն իշխանության եկավ 1959թ.՝ երկիրը միակուսակցական դիկտատուրայի վերածելով: Ռեժիմի հակառակորդները բանտում հայտնվեցին, իսկ որոշները նույնիսկ մահապատժի ենթարկվեցին: Միջազգային մի շարք կազմակերպություններ կուբական կառավարությունը մարդու իրավունքների ամենավատ խախտողներից անվանվեց: Միևնույն ժամանակ, Կաստրոն կարող է հպարտանալ երկրի կառավարության հարցում իր հաջողություններով: Չնայած ԱՄՆ-ի կողմից առևտրային էմբարգոյին և երկրի ծանր տնտեսական վիճակին՝ Կուբան կրթության և բժշկության ոլորտում դարձավ տարածաշրջանի առաջնորդը:Այսօր Կուբայում մոտ 800 հազար բժիշկ կա: Ընդ որում, բուժօգնությունը, ընդհուպ մինչև բարդ վիրահատությունները, կատարվում են բացարձակ անվճար:

4

5. Նապոլեոն

Ոմանք նրան հերոս են համարում, որոշները՝ իսկական բռնապետ: Նա 30-ամյա պատերազմի ժամանակաշրջանում Ֆրանսիան տարավ ամենաարյունալի կոնֆլիկտների ճանապարհով: Նրա զավթիչ քաղաքականության զոհ դարձավ ավելի քան 2 միլիոն մարդ, առնվազն մեկ միլիոն մարդ զոհվեց սովի և համաճարակի արդյունքում: Սակայն հենց Նապոլեոնը դարձավ այսպես կոչված «Նապոլեոնի կոդեքսի» հեղինակն ու նախաձեռնողը: Այն իրենից ներկայացնում էր քաղաքացիական իրավունքի մասշտաբային կոդավորում և հզոր խթան հանդիսանում աշխարհի շատ երկրներում հետագա օրինակարգման գործընթացի համար:

5

6. Ադոլֆ Հիտլեր

Նորագույն պատմության մեջ ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիրը մեկնարկել է հենց նացիստական Գերմանիայում: XX դարում ծխախոտի դեմ պայքարի հարցով հասարակական ընկերություններ ի հայտ եկան շատ երկրներում, սակայն այն առաջին անգամ պետական աջակցություն ստացավ Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստների՝ իշխանության գլուխ անցնելուց հետո:

6

7. Ավգուստո Պինոչետ 

Չիլիացի բռնապետի ղեկավարման տարիներին առնվազն 3000 մարդ պարզապես անհետացավ: Եվս 28 հազարը ձերբակալվեցին և խոշտանգումների ենթարկվեցին: Նրանք բոլորը գաղափարական հակառակորդներ էին, ինչը, ինչպես հայտարարում էր Պինոչետը, նշանակում էր «հասարակության թշնամի»: Պինոչետը, ով իշխանության եկավ անցավ 1973թ. զինված հեղափոխության արդյունքում, Չիկագոյի համալսարանից խումբ հավաքեց, որոնց հետ վերականգնեց տնտեսությունը: 1975թ. ինֆլյացիան նվազեց 375%-ից հասնելով  9,9% 1982թ.-ին: ՀՆԱ-ն մի քանի տարվա ընթացքում աճեց 10%-ով:

7

8. Մուհամմեդ Զիյա-ուլ-Հակ

Պակիստանի նախագահն էր 1978 — 1988 թթ.: Նրա ղեկավարության օրոք Պակիստանի տնտեսությունը վերածնվեց: Երկրի ՀՆԱ-ն տարեկան միջինում աճեց  6% -ով: Գյուղատնտեսությունից եկամուտները աճեցին տարեկան 4% -ով, իսկ արտադրությունից՝  9% -ով: Միջոցներ ներդրվեցին առևտրի զարգացման համար:

ISLAMABAD - JULY 5: Pakistanese Chief of Army staff General Muhammad Zia-Ul-Haq, who leads army coup, gives a speech on Pakistan radio on July 5, 1977. Appointed Chief of Army Staff in 1976, General Zia-ul-Haq came to power after he overthrew ruling Prime Minister Zulfikar Ali Bhutto, after widespread civil disorder, in a bloodless military coup d'Ètat on July 5, 1977 and imposed Martial Law. He assumed the post of President of Pakistan in 1978 which he held till his death on 17 August 1988. Prime minister Zulfikar Ali Bhutto was tried for corruption and murder, sentenced to death and executed in 1979 in spite of worldwide appeals for clemency. (Photo by AFP/Getty Images)

9. Ռաֆայել Տրուխիլյո

Ռաֆայել Տրուխիլյոն, ով հայտնի էր «Շեֆ» մականունով, դոմինիկացի պետական և քաղաքական գործիչ էր: Պաշտոնապես նախագահել է 1930—1938 և 1942—1952 թթ., սակայն փաստացի Դոմինիկյան Հանրապետության ղեկավար էր  1930 — 1961 թթ.: Նրա ղեկավարությունը ստացավ «Տրուխիլյոյի դար» անվանումը: Նա Ամերիկայի պատմության մեջ ամենաարյունալի գործիչներից էր համարվում, որոշ գնահատականներով՝ պատասխանատու էր ավելի քան 50 հազար մարդու մահվան համար, ներառյալ 10 հազար մարդ, ովքեր զոհվեցին 1937թ. էթնիկ զտումների ժամանակ: Մյուս կողմից, հենց նրա ղեկավարման օրոք Դոմինիկյան Հանրապետությունը բարգավաճեց: Բարելավվեցին սանիտարական պայմանները, հիվանդանոցներ, ճանապարհներ և դպրոցներ կառուցվեցին:

9

10. Պերիանդր 

Պերիանդրը հայտնի էր որպես չար և քմահաճ բռնակալ: Նա ղեկավարում էր հին հունական Կորինֆ քաղաքը մ.թ.ա. 627 – 585 թթ.: Հերոդոտի պատմություններից հայտնի է դառնում, որ երբ Պերիանդրը գահին անցավ, նա խորհրդի համար սուրհանդակ ուղարկեց մեկ այլ հույն բռնապետ Ֆրասիբուլ Միլետսկիին:Վերջինս խորհուրդ տվեց Պերիանդրին ոչնչացնել քաղաքի բոլոր ազդեցիկ մարդկանց: Պերիանդրը հենց այդպես էլ վարվեց: Սակայն մյուս կողմից, նա մաքսատուրքեր սահմանեց, միանգամից մի քանի գաղութ հիմնեց, նորացրեց Դիոլկը: Արդյունքում երկաթուղային ճանապարհ ստեղծվեց: Այն թույլ տվեց առասպելական շահույթներ ստանալ և ամբողջությամբ չեղարկել հարկերը հենց Կորինֆում: Պերիանդրն առաջին ղեկավարն էր, ով սկսեց քանդել Կորինֆի ջրանցքը:

10




Լրահոս