Այսօր մեր բոլոր պաշտոնները համալրված են, յուրաքանչյուրը զբաղվում է իր գործով. Սեյրան Օհանյանը` Սամվել Բաբայանի վերադարձի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փոքր Մհեր» կրթահամալիրում այսօր կայացավ Վերջին զանգի արարողությանը, որին ներկա գտնվեց նաև Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Վերջինս լրագրողների հետ առանձնազրույցում, անդրադառնալով սահմանային իրավիճակին, հայտնեց, որ վերջին շրջանում սահմանին իրավիճակը լարված չէ և գնահատվում է խաղաղ:

800 հեկտար կորցրած տարածքների մասին խոսելով` նախարարն ասաց, թե ինքը բազմիցս է ասել, թե այդ տարածքները գտնվում են Արցախի  համապատասխան ստորաբաժանումների հսկողության ներքո:

Հարցին` Սարգսյան-Ալիև հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունը` սահմանին հետաքննող սարքեր տեղադրելու հետ կապված, երբ ի կատար կածվի, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ ցանկություն կա շուտ տեղադրելու, և միաժամանակ նկատեց, որ դրա համար անհրաժեշտ է հատուկ պայմաններ ստեղծվեն:

Օհանյանն անդրադարձավ նաև ԼՂՀ նախկին Պնախարար Սամվել Բաբայանի վերադարձին, և հարցին` նա կարո՞ղ է որևէ պաշտոն զբաղեցնել, պատասխանեց, թե ինքն իրավասու չէ պաշտոններ տալ և հավելեց, որ ՊՆ-ում ազատ պաշտոններ չկան, յուրաքանչյուրը զբաղվում է իր գործով:

Տեսանյութը` քիչ ուշ:




Լրահոս