ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես օգտվում եմ սոցիալական փաթեթի ծառայություններից եւ տեղյակ եմ, որ դրա ուղղություններից մեկը հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների վճարման հնարավորությունն է: Որո՞նք են այս ծառայությունից օգտվելու պայմանները, եւ եթե աշխատողն արդեն ունի հիփոթեքային վարկ, ապա կարո՞ղ է օգտագործել սոցիալական փաթեթով նախատեսված գումարը այդ վարկի մարումը շարունակելու համար:

Լիլիթ Մանուչարյան (28 տարեկան, ուսուցչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Փաթեթով նախատեսված հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից կարող են օգտվել ե՛ւ աշխատողը, ե՛ւ նրա ամուսինը: Սակայն նրանք իրավունք ունեն օգտվել այդ ծառայությունից, եթե նրանց հիփոթեքային վարկի պայմանները համապատասխանում են «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի ընդհանուր պայմաններին: Դրա մասին աշխատողը սոցփաթեթի հաշիվը սպասարկող բանկ է ներկայացնում «Ազգային հիփոթեքային ընկերություն վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի կողմից սահմանված վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի ընդհանուր պայմանների համապատասխանության մասին տեղեկանք՝ տրված հիփոթեքային վարկ տրամադրած բանկից: Աշխատողն իրավունք ունի օգտվել հիփոթեքային վարկի ամսական վճարի ծառայությունից նույնիսկ այն դեպքում, երբ նա կամ իր ամուսինը վարկը ստացել են նախքան կառավարության որոշման ուժի մեջ մտնելը: Հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից օգտվելու իրավունք ունի միայն վարկառուն կամ նրա ամուսինը, այսինքն՝ համավարկառուն չի կարող օգտվել տվյալ ծառայությունից:

ՀՀ ֆինանսների նախարարություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Առաջին հայացքից որքան էլ գայթակղիչ է թվում հիփոթեքային վարկ վերցնելու եւ այն օգտագործելու առաջարկը, բայց պետք չէ մոռանալ, որ շատ հաճախ մարդիկ, բարձր տոկոսադրույքներից եւ չնախատեսված այլ հանգամանքներից տուժելով, ստիպված են լինում նորից ընկնել վարկերի ու պարտքերի մեջ, ինչից հետո արդեն վերջնականապես զրկվում են իրենց ունեցվածքից:




Լրահոս