Բրազիլիայի ոստիկանության կողմից հետախուզվում է ավելի քան 30 անձ, ովքեր կասկածվում են Ռիո դե Ժանեյրոյում մի դեռահաս աղջկա բռնաբարելու և հարձակման տեսանյութը սոցիալական ցանցում տեղադրելու մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն` ներկայացնելով կատարվածի մանրամասները:
Այսպես, շաբաթ օրը աղջիկը գնացել էր ընկերոջ տուն և, ավելի ուշ ուշքի գալով, գտել էր իրեն տղամարդկանցով շրջապատված:
Հարձակումը դրդել է սկսել առցանց արշավ այն բանի դեմ, ինչն արշավի մասնակիցները համարում են բռնաբարության մշակույթ Բրազիլիայում:
Դեռևս վարկածներ են առաջ քաշվում, բայց ինչպես արդեն հաղորդվել է, երիտասարդ աղջիկը հանգստյան օրերին գնացել էր ընկերոջ տուն արևմտյան Ռիոյի աղքատ համայնքում, որտեղ էլ տեղի էր ունեցել սեռական հարձակումը:
Ոստիկանությանը տված ցուցմունքի համաձայն` աղջիկն արթնացել է կրակի օրը՝ մերկ ու վիրավոր:
Միայն օրեր անց է պարզել, որ բռնաբարողներից ոմանք հարձակումից նկարներ են տեղադրել Թվիթթերի էջում:
40 վայրկյան տևողությամբ տեսանյութը լայնորեն տարածվել էր ու տարատեսակ մեկնաբանությունների ալիք էր բարձրացրել: