
Ղրիմի Հանրապետության ուժային կառույցների աղբյուրը հայտնել է, որ վերջին օրերին Հյուսիսային Ղրիմի շրջանների մոտ որոշակի տարածքներում ուկրաինական ռազմական ձևավորումներ և զինտեխնիկա է նկատվել, փոխանցում է Vesti.ru-ն:
Բացի այդ, աղբյուրը հայտնել է, որ Խերսոնի մարզի տարածքում՝ Արմյանսկից և Չոնգարից ոչ հեռու, պաշտպանական կրակակետեր են հայտնվել:
Հաղորդվում է նաև, որ թերակղզու սահմանների մոտ նկատվել են կուտակված տասնյակ տանկեր և մեծ քանակով զրահապատ մեքենաներ:
Նշվում է, որ ՌԴ Սևծովյան նավատորմի մամուլի ծառայությունում այս տեղեկությունը դեռևս չեն մեկնաբանել: