“Չնայած Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետ դարձավ Քլոսի՝ ԱԺ ջերմուկցի պատգամավոր Աշոտ Արսենյանի ջանքերի շնորհիվ, սակայն նրանց հարաբերությունները վատացել են։ Պատճառների մասին չեն ասում, “ինչո՞ւ էդպես “վատացաքե” հարցին մարզպետի կողմը հարցով պատասխանեց. իսկ Աշոտն ո՞ւմ հետ է լավ, որ մեր հետ լավ լինի։ Վայոց Ձորի բոլոր մարզպետների հետ Քլոսն ունեցել է շատ վատ հարաբերություններ, անգամ քրոջ ամուսնու՝ Պանդուխտ Մանուկյանի և արել է ամեն ինչ, որ վերևները թե Պանդուխտին, թե Սերգեյ Բագրատյանին վատ աչքով նայեն։ Հերթը Էդգար Ղազարյանինն է, որը երկար ժամանակ աշխատել է “Ջերմուկ գրուպում”, որպես գովազդային մարկետինգի կազմակերպիչ։ Ի դեպ, օրերս Ջերմուկ էր այցելել Մոնտե Կառլոյի քաղաքապետը, որին Ջերմուկով մեկ ուղեկցում էին մարզպետն ու Ջերմուկի քաղաքապետը, իսկ Քլոսը, որ համարվում է էդ կողմերի “նայողը”, չկար”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: